slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության հանդիպումը Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեում

Բելառուսի Հանրապետություն գործուղման շրջանակներում սույն թվականի դեկտեմբերի 2-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, իր հրավերի համաձայն ընդունել է Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի նախագահ Ալեքսեյ Վոլկովը:

Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի կենտրոնական մարմնի գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին նաև Կոմիտեի նախագահի տեղակալ Յուրի Ավսիյուկը, գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակը և Բյուրոյի տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատափորձագիտական ոլորտի գործունեության արդյունավետ իրականացման ապահովման, համագործակցային կապերի խորացման, գործընկեր կազմակերպությունների ներուժի, միջոցների և փորձի համատեղ կիրառմամբ դատափորձագիտական ոլորտի գիտամեթոդական ապահովման, մասնագիտական ներուժի կատարելագործման և դատափորձագիտական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք կարևոր հիմնահարցեր:

Կոմիտեի նախագահ Ա.Վոլկովը և Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանն իրենց խոսքում ընդգծել են Կոմիտեի և Բյուրոյի միջև 2019թ.-ից ձևավորված և ընթացիկ տարում նոր թափ ստացած ակտիվ փոխգործակցության շարունակական ծավալման և արդեն իսկ ունեցած ձեռքբերումների հենքի վրա նոր ու նշանակալի արդյունքների գրանցման կարևորությունը՝ ի նպաստ դատափորձագիտական ոլորտի ներդաշնակ զարգացման ապահովմանը, ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխան մեթոդների կիրառմամբ հետազոտությունների հավաստի արդյունքների ստացման միջոցով դատաիրավական համակարգի գործունեության բարձր արդյունավետության ապահովմանը, ըստ այդմ նպաստելով օրենքի գերակայությանն ու իրավակարգի ամրապնդմանը մեր երկրներում:

Հանդիպման շրջանակներում Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի նախագահ Ալեքսեյ Վոլկովի հրամանով Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը և տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանը պարգևատրվել են «Համագործակցության համար» կրծքանշանով։

Արգամ Հովսեփյանն իր եզրափակիչ խոսքում շնորհակալություն է հայտնել Ալեքսեյ Վոլկովին ջերմ ընդունելության և ծավալած ակտիվ փոխգործակցության, ինչպես նաև պարգևատրման համար՝ իր հերթին պատրաստակամություն հայտնելով ներդնելու առավելագույն ջանքերը դատափորձագիտական բնագավառում հայ-բելառուսական համագործակցային կապերի ամրապնդման և խորացման ուղղությամբ:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow